Մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների հիմնական արդյունքներնը. 21.by

Մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների հիմնական արդյունքներնը

09.05.2012 — Разное |  
Размер текста:
A
A
A

Источник материала:

Մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կամբողջացվեն և հանրությանը կներկայացվեն առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նշենք, որ ըստ նախնակա՛ն տվյալների՝ ՀՀԿ–ն ստացել է ձայների 44,05 %–ը, ԲՀԿ–ն՝ 30,20 %–ը, «Ժառանգությունը»` 5,79 %–ը, ՀԱԿ–ը՝ 7,10 %–ը, ՀՅԴ–ն՝ 5,73 %–ը, ՕԵԿ–ը՝ 5,49 %–ը, ՀԴԿ–ն՝ 0,37 %–ը, ՀԿԿ–ն՝ 1,06 %–ը, «Միավորված հայեր» կուսակցությունը` 0,20 %–ը:

Եվ այսպես, խոստացված «լավ ընտրությունները» կայացան։ Անկախ փորձագետների դիտարկումներով ՀՀԿ–ն կիրառեց ինչպես հին, այնպես էլ նոր տիպի ընտրակեղծիքների տեխնոլոգիաներ։ Հին էին ընտրակաշառքը, «կարուսելները» և ընտրատեղամասերում,  իսկ նոր էր անձնագրերի դրոշմակնիքների օքսիդացումն ու կրկնաքվեարկությունների ապահովման մեխանիզմները։ Նույն փորձագետների գնահատմամբ՝ մի փոքր նորամուծություն նկատվեց ընտրակաշառքների առումով։ Դատելով ստացված տեղեկություններից՝ հանրապետականները ընտրակաշառք էին բաժանում, բայց ոչ թե խնդրում էին ձայնը տալ իրենց, այլ կոչ էին անում չգնալ քվեարկության։ Եթե այս լուրերը համադրում ենք անձնագրային կնիքների արագ ցնդելու փաստի հետ, ապա պարզ է դառնում, թե ինչու էին փող բաժանում և կաշառվողներից վերցնում անձնագրային տվյալները։ Այդ ամենն արվում էր, որպեսզի նրանց փոխարեն քվեարկեին շրջիկ խմբերը։ ՀՀԿ–ում, ըստ այդմ, մտավախություն են ունեցել, որ մարդիկ փողը կվերցնեն, բայց իրենց ձայն չեն և այդ իսկ պատճառով որոշել են կաշառվածներին հեռու պահել ընտրատեղամաս այցելելու մտքից։

Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով վերը նշված և մի շարք այլ հանգամանքներ, արդեն իսկ կարելի է ասել, որ այս ընտրություններն անցել են կեղծիքներով ու բացահայտ օրինախախտումներով։

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ կուսակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, ինչպես նաև լրատվամիջոցներն ու քաղաքացիական անձիք բազում կեղծիքների մասին են ահազանգել, ինչը նշանակում է, որ ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածի տակ է։

Հիմա ամեն ինչ կախված է միասնական շտաբի դիրքորոշումից։ Եթե ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը չընդունեն ընտրությունների լեգիտիմությունը, ապա ՀՀԿ–ն կմնա մենակ, քանզի նույնիսկ եթե Սերժ Սարգսյանին համակրող    ՕԵԿ–ն ու «ժառանգությունը» ճանաչեն ընտրությունների արդյունքները, ապա միևնույն է դրանք  արժեք չեն ունենա։

Նկատենք, որ Միասնական շտաբն արդեն «ատամ» ցույց տվել է։ Գագիկ Ծառուկյանի, Վարդան, Օսկանյանի, Վահան Հովհաննիսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի, Արմեն Ռուստամյանի, Լևոն Զուրաբյանի, Սպարտակ Սեյրանյանի համատեղ ասուլիսները վկայում են, որ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը շատ հանգիստ կարող է վերածվել հետընտրական գործընթացներն ուղղորդող մարմնի։

ԿԸՀ–ի հրապարակած նախնական արդյունքներից կերևա, թե ինչ սցենարով մենք կմտնենք հետընտրական Հայաստան։

Մանվել Մկրտչյան

 
 
Чтобы разместить новость на сайте или в блоге скопируйте код:
На вашем ресурсе это будет выглядеть так
Մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կամբողջացվեն և հանրությանը կներկայացվեն առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է ԿԸՀ...
 
 
 

РЕКЛАМА

Архив (Разное)

РЕКЛАМА


Яндекс.Метрика