Այսօր Շուշիի ազատագրման օրն է. 21.by

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

10.05.2012 — Разное |  
Размер текста:
A
A
A

Источник материала:

«ՄԻԱՍԻՆ» կայքը շնորհավորում է բոլոր հայերին՝ հայոց պատմական քաղաքի՝ Շուշիի ազատագրության 20 ամյակի կապակցությամբ: 20 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատները ԼՂՀ զորքերի գլխաոր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հմուտ ղեկավարությամբ  ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։

Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի  և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրումը հայոց ռազմական նորօրյա արվեստի բացառիկ ու փառահեղ  էջերից մեկն է: Հենց այս հաղթանակից էլ սկիզբ առան մյուս չազմական հաջողություններն ու  Արցախ աշխարհի ազատագրությունը:

Մանվել Մկրտչյան

 
 
Чтобы разместить новость на сайте или в блоге скопируйте код:
На вашем ресурсе это будет выглядеть так
«ՄԻԱՍԻՆ» կայքը շնորհավորում է բոլոր հայերին՝ հայոց պատմական քաղաքի՝ Շուշիի ազատագրության 20 ամյակի կապակցությամբ: 20 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և...
 
 
 

РЕКЛАМА

Архив (Разное)

РЕКЛАМА


Яндекс.Метрика