Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է. 21.by

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

28.05.2012 — Разное |  
Размер текста:
A
A
A

Источник материала:

 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-  նշված է Առաջին Հանրապետության անկախության հռչակագրում:

Այսպիսով, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո՝ 1918թ. մայիս 28-ին, ի դեմս առաջին հանրապետության՝ կրկին վերականգնվեց հայկական պետականությունը: 1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր ընդամենը 12 հազ. քմ, սակայն կյանքը ցույց տվեց, որ այս պայմանագրի կնքումը ճիշտ մարտավարական քայլ էր, քանզի պետք էր ժամանակ շահել: Այդպես էլ եղավ. 1918թ. աշնանը Անտանտայի երկրները 1-ին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարան Քառյակ պետությունների հանդեպ (Գերմանիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրո-Հունգարիա), և նույն թվականի հոկտեմբերի 30-ին պարտված Թուրքիան՝ Մուդրոսյան պայմանագրով, իր զորքերը ստիպված հետ քաշեց մինչև 1914թ.-ին հաստատված ռուս-թուրքական սահմանը: Նույն այս պայմանագրով նախատեսվում էր, որ Թուրքիան իր զորքերը պետք է դուրս բերեր նաև  հայկական 6 վիլայեթներից’Վանից, Էրզրումից, Բիթլիսից, Խարբերդից, Դիարբեքիրից և Սվազից:

Թեև Թուրքիայի զորքերը դուրս էին գալիս Անդրկովկասից, սակայն թուրքական բանակի սպայակույտը ազատված տարածքներում կազմակերպում էր մահմեդական մանր-մունր ջոկատներ՝ փորձելով նոր ստեղծված հայկական պետության դեմ զանգվածային պարտիզանական շարժում կազմակերպել: Այս դիմադրությունը շարունակվեց մինչև 1919թ. ապրիլ, և միայն նույն թվականի գարնանից  հայկական բանակը իր հսկողության տակ վերցրեց ողջ Արևելյան Հայաստանը’ Օլթիից մինչև Նախիջևան՝ մոտ 55 հազար քառ/կմ տարածք/:Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

1918 թ. հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:

Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:

1918 թ. Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 1919 թ. գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը: Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ.քառ-ի: 1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:

Արդեն ավանդույթ է դարձել ազգային այս տոնը նշել Սարդարապատում՝ ի նշանավորումն անկախության հռչակմանը նախորդած եւ այն իրականություն դարձնելուն մեծապես նպաստած իրադարձության. 1918թ. մայիսին  մեր ժողովրդի հերոս զավակները կենաց ու մահվան պայքարում փայլուն հաղթանակ տարան թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ`  կանգնեցնելով նրանց ներխուժումը Երեւան:

Այսօր առավոտվանից տոնական միջոցառումներ են Սարդարապատում: Երգ, պար, թատրոն, ճոխ սեղաներ, բայց ավելի շատ մշակույթ, քան խոհանոց… Այստեղ հայաստանցիներն ու բարձարգույն ղեկավարությունը նշում են Հայաստանի Հանրապետության և Սարդարապատի ճակամարտի 94-ամյակը:  Քիչ առաջ Սարդարապետի հուշահամալիր է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարամգրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, զինվորականներ:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց հուշարձանի մոտ, որից հետո ներկա գտնվողնմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի անկախության համար զոհվածների հիշատակը:

Նյութը պատրաստեց Մանվել Մկրտչյանը

 

 
 
Чтобы разместить новость на сайте или в блоге скопируйте код:
На вашем ресурсе это будет выглядеть так
 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական...
 
 
 

РЕКЛАМА

Архив (Разное)

РЕКЛАМА


Яндекс.Метрика