«Հայկական էներգիայի» ֆենոմենը. 21.by

«Հայկական էներգիայի» ֆենոմենը

04.05.2012 — Разное |  
Размер текста:
A
A
A

Источник материала:

Երբ վերադառնում էինք  Մինսկի մերձակայքում գտնվող «Բրիգանիկ» հանգստյան տանը կազմակերպած  Բելառուսի հայ երիտասարդության «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական երորրդ, արդեն ավանդական դարձած փառատոնի բացման արարողությունից, մտաբերեցի իմ  ռուս բարեկամներից մեկի՝  տաղանդավոր էթնոհոգեբան, մի քանի արժեքավոր գրքերի հեղինակ  Դմիտրի Լավրովի հետ մի առիթով մեր ունեցած զրույցը: «Ты знаешь в чем феномен армян? – ու ինքն էլ պատասխանեց: Вас, армян  ассимилировать невозможно,  потому что характер и нутро вашей нации очень глубокие и крепкие. И не случайно, что враги на протяжение веков  так и не смогли с лица земли стереть армянство. Все завоеватели  с иронией смотрели на вас и наверное думали – на что надеется эта маленькая нация…? А в итоге — «улыбка» есть, а тот «кто улыбался  — нет».  Բելառուսի հայ երիտասարդությունն  տեղի գործարարների աջակցությամբ իր կազմակերպած սքանչելի «ՄԻԱՍԻՆ» փառատոնով կրկին  հաստատեց վաղուց հայտնի, բայց միշտ արդիական այն ճշմարտությունը, ըստ որի՝ «անհնար է ձուլել կամ ոչնչացնել հային, եթե ինքը դա չի ցանկանում….»:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս օտար երկրում ինչ մի հատուկ խնդիր ունի հայ երիտասարդը կամ օրիորդը գիտակցելու և պահպանելու իր ազգային ինքնությունը:  Ի վերջո, լինենք մինչև վերջ անկեղծ ու ասենք՝ Հայաստանն այն  քաղաքական ու տնտեսական  լուրջ կշիռ ունեցող պետությունը  չէ և, ոչ էլ հայությունն է այն մեծաքանակ ազգը,  որի քաղաքացին կամ նեկայացուցիչը լինելը այստեղ, այս երկրում  մեզ կարող է ինքնաբերաբար հարգանք ու ազդեցություն ապահովել: Թվում է՝ առանց ազգային ինքնությունը և պատկանելիությունը շեշտելու բելառուսահայության երիտասարդ սերննդի համար պետք է որ ավելի հեշտ լիներ՝ և գործնական և հոգեբանական տեսանկյունից, սակայն պարզվում է հակառակը՝ նոր սերունդը մի առանձնակի հակում է ցուցաբերում իր ազգային արմատներից չհեռանալու խնդրում: «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական երորրդ փառատոնը, ըստ էության, արտաքուստ շատ էլ մի բացառիկ կամ արտակարգ բան չէ, սակայն այն անչափ թանկ է մեզ համար և  ակամայից  դրդում է խորհել մի քանի  հետաքրքիր ու բարդ հարցերի շուրջ, քննել մեր ազգային  բնավորության ուժեղ և թույլ կողմերը: Եվ ամենակարևորը՝ քիչ, թե շատ ճանաչել մեր էթնիկական ինքնապաշտպանության հոգեբանական մեխանիզմի որոշ կողմեր ու յուրահատկություններ: Ինչ խոսք, սա իրոք չափից ավելի բարդ ու բազմաշերտ խոսակցության թեմա է և հնարավոր չէ այն  սպառել մեկ կամ մի քանի հոդվածներով: Սակայն  նույնքան էլ կարևոր է հասկանալ ու գնահատել մեր վարքագիծը օտարության մեջ, քննել հայրենիքից հեռանալու և օտար ափերում ապրելու և ինքնահաստատվելու մեր հակումների խորքային դրդապատճառները և միևնույն ժամանակ՝ որպես ՀԱՅ ապրելու մեր անսահման ներուժը և կարողությունը:

Կողքից նայողին կարող է թվալ, թե սա մի պարադոքսալ բան է՝ նեղանում ենք  հարազատ երկրից ու հասարակությունից, որտեղ կարծես կա ամեն ինչ՝ ազգային ինքնությունը պահպանելու համար և լքում այն և ապա՝  մեկ ուրիշ, նույնիսկ ոչ այնքան նպաստավոր միջավայրերում մեծ տառապանքով ճիգեր գործադրում՝ ազքային դեմքը չկորցնելու համար: Ասում են՝ «որտեղ հաց, այտեղ կաց» փիլիսոփայությունը արդեն հիմնովին արմատավորվել է մեր ազգային բնավորության մեջ: Գուց է դրա մեջ ճշմարտություն կա, սակայն նույնքան էլ իրավացի է հայ անվանի կրոնական գործիչ Մաղաքի Օրմանյանը, երբ ասում է՝ «հայը մեծ ծովի լողորդ է և անհնար է նրան ստիպել ապրել փոքր լճակում»: Այս ամենը ավելի լավ հասկանալու համար պետք է ազատագրվել թե ազգային նիհիլիզմից ու ինքնախարազանումից, ինչ մասին դեռ ժամանակին զգուշացնում էր Գարեգին Նժդեհը և թե ազգային մեծամտությունից ու սնափառությունից: Եթե մեզ համար այդքան կենսական է «մի կտոր հացը», ապա ինչով բացատրել ամենուրեք որպես հայ ապրելու  մեր բուռն ձգտումը: Բերենք մի ուշագրավ համեմատություն. 1917-21թթ ռուսական երկու հեղափոխությունների և քաղաքացիական պատերազմների պատճառով Ռուսաստանից գաղթեց շուրջ 17 միլիոն ռուս՝ բարձրաստիճան զինվորականներ, առևտրականներ, մտավորականներ, և վերջապես՝ ողջ ռուսական արիստոկրատիան: Սակայն ռուսական սփյուռք, որպես այդպիսին, մեծ հաշվով այդպես էլ աբխարհում չստեղծվեց: 17 միլիոն ռուս…..  Համայնքներ Կանադայում, Փարիզում, Միացիալ Նահանգներում և այլուր՝ այո, ստեղծվեցին, բայց ոչ ազդեցիկ ու կազմակերպված Սփյուռք իր քաղաքական, կրոնական ու կրթա-մշակութային կառույցներով:

Ռոսական մեծահարուստ արիստոկրատիան, որքան էլ զարմանալի է, ավելի թույլ գտնվեց ինքն իրեն ու իր դեմքը  պահպանելու գործում, քան հայությունը, որը ուր էլ որ հասավ, որտեղ էլ ապրեց հիմնեց դպրոցներ, կառուցեց եկեղեցիներ, տպագրեց թերթեր ու ամսագրեր և այլն: Գուցէ սա հենց այն «характер и нутро» է, որի մասին ասում էր  էթնոհոգեբան իմ ռուս ընկերը՝ Դմիտրի Լավրովը: Այս կոնտեքստում, երբ նայում ենք «Միասին» երիտասարդական փառատոնի կազմակերպելու հիանալի փաստին, Բելառուսում հայկական կրթօջախ ունենալու, թերթ տպագրելու և կայք ունենալու ձգտմանը պարզ է դառնում, թե ինչ յուրօրինակ երևույթ է «հայկական էներգիան», որի թե դրական և թե բացասական որակների բաղադրության մասին արժի խոսել: Եվ դա մենք կանենք մեր մյուս հանդիպմանը: «Միասին» կայքը իր էջում սիրով կպատասխանի նաև թեմայի շուրջ Ձեր արձագանքներին:

Մանվել Մկրտչյան

 
 
Чтобы разместить новость на сайте или в блоге скопируйте код:
На вашем ресурсе это будет выглядеть так
Երբ վերադառնում էինք  Մինսկի մերձակայքում գտնվող «Բրիգանիկ» հանգստյան տանը կազմակերպած  Բելառուսի հայ երիտասարդության «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական երորրդ, արդեն...
 
 
 

РЕКЛАМА

Архив (Разное)

РЕКЛАМА


Яндекс.Метрика